Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները.168.am


Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները.168.am

  • 16-10-2017 11:25:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ղազախստանի Իլիյսկի զինափորձարանում հոկտեմբերի 16-ին սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը: Այդ մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
 
«Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խաղաղապահ զորակազմերը, Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող ոստիկանական ստորաբաժանումները: Նաեւ հրավիրված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, զորավարժությունների հիմնական նպատակը փոխըմբռնման ամրապնդումն է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի միջեւ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն