«Մանկական Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Մինսկում.168.am


«Մանկական Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Մինսկում.168.am

  • 16-10-2017 11:32:07   | Բելոռուս  |  Մշակույթ

Բելառուսն ընտրվել է «Մանկական Եվրատեսիլ-2018» երաժշտական մրցույթն ընդունող երկիր: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել են Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) մամուլի ծառայությունում:
 
«Մենք ուրախ ենք հայտնելու, որ EBU-ի բելառուսական անդամը՝ «Բելհեռուստառադիոընկերությունն է 2018 թվականին Մինսկում սպասարկելու «Եվրատեսիլ» մանկական երաժշտական մրցույթը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բելառուսը երկրորդ անգամ կդառնա մրցույթն ընդունող երկիր. «Մանկական Եվրատեսիլ-2010»-ը նույնպես անցկացվել է Մինսկում:
 
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը տեղի է ունենալու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play