Հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին․Ոստիկանություն


Հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին․Ոստիկանություն

  • 16-10-2017 13:30:19   | Հայաստան  |  Իրավունք

 
Հոկտեմբերի 14-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Նաիրիտ 2» տարածքում տղամարդու դիակ կա:
 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է հոկտեմբերի 7-ից որպես անհետ կորած որոնվող, 1931 թ. ծնված Սերյոժա Սիմոնյանի դիակը:
 
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Իրավունք