ԱԻՆ-ը զգուշացնում է ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում սպասվող փոթորկի մասին և հորդորում երեխաներին պահել փակ տարածքներում


ԱԻՆ-ը զգուշացնում է ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում սպասվող փոթորկի մասին և հորդորում երեխաներին պահել փակ տարածքներում

  • 16-10-2017 14:30:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր` հոկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, և առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը:

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play