Պաշտպանի միջնորդությամբ կարգավորվել է ջրամատակարարման խնդիրը


Պաշտպանի միջնորդությամբ կարգավորվել է ջրամատակարարման խնդիրը

  • 16-10-2017 14:27:20   | Շիրակի մարզ  |  Իրավունք

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի մի խումբ  բնակիչներ Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ շուրջ երկու ամիս՝ իրենց փողոցի ջրամատակարարումն իրականացվում է խափանումներով:
 
Խնդրի վերաբերյալ հրապարակումներ են եղել նաև մամուլում (տե´ս http://armtimes.com/hy/article/116893/ կայքէջը, 2017 թվականի հուլիսի 5-ի դրությամբ և http://galatv.am/hy/news/198793/ կայքէջը, 2017 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ):
 
Պաշտպանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Բարձրացված խնդիրը լուծվել է, և ներկայումս Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի ջրամատակարարումն իրականացվում է ըստ հաստատված ժամանակացույցի:
 
Առաջիկայում նախատեսվում է վարկային ծրագրի շրջանակում փողոցն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: 
 
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նոյյան տապան  -   Իրավունք