Լցված ջրամբարի ջուրը քշել է խաղողի այգիները, հիմա էլ ոռոգման ջուր չկա. aravot.am


Լցված ջրամբարի ջուրը քշել է խաղողի այգիները, հիմա էլ ոռոգման ջուր չկա. aravot.am

  • 16-10-2017 15:19:19   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am. Հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզխորհրդի նիստում Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հայտարարեց, որ Տավուշ եւ Վերին  Կարմիրաղբյուր համայնքների շրջակա ոռոգման ջրամբարը անցյալ տարի «ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով» լցվել է, ջուրը քշել-տարել է իր համագյուղացիներին պատկանող 4-5 հեկտար խաղողի այգիները, սակայն գյուղացիները դրա դիմաց փոխհատուցում չեն պահանջել, մտածելով, որ դրանից հետեւություններ կարվեն:
 
Համայնքի ղեկավարն ասաց, որ այս տարվա հուլիսից, աննախադեպ երաշտի պայմաններում, ջրամբարը դատարկել են, ցորենի դաշտերը, խաղողի եւ պտղատու այգիները չեն ոռոգվել, չորացել են եւ հավելեց`ոչ մարդ կա՝ զանգես, ոչ մարդ կա՝ տեղեկություններ ստանաս, ոչ մարդ կա`պահանջես : Գյուղապետն ասաց, որ խաղողաքաղ են արել, հիմա խաղողի այգիները պետք է ոռոգել, սակայն ջրամբարում ջուր չկա: Մարզպետ Հովիկ Աբովյանը գյուղապետին հարցրեց, թե ի՞նչ է նշանակում՝ «մարդ չկա»,  Կ. Չոբանյանը այդ հարցով ո՞ւմ է դիմել, իրեն դիմե՞լ է: Վերջինս ասաց, որ այդ հարցով դիմել է «Ուտիք» ջուր օգտագործողների ընկերությանը, սակայն խնդիրը չի լուծվել, ինքը մարզպետին չի դիմել : Մարզպետն ասաց, որ խնդիրը լուծելու համար պետք էր դիմել իրեն, նման  խնդիրներ լուծելու համար կա մարզպետարան, որը տարածքային կառավարում է իրականացնում:
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play