Փոթորիկի լուրերից հետո աշակերտներին ու մանկավարժներին տուն են ուղարկել


Փոթորիկի լուրերից հետո աշակերտներին ու մանկավարժներին տուն են ուղարկել

  • 16-10-2017 15:21:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ուժեղ քամու մասին կանխատեսումների պատճառով Հայաստանի դպրոցներից երեխաներին և մանկարավարժներին տուն ուղարկելը պայմանավորված է զգուշավորությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկության համաձայն` զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը»,-նշում են ՀՀ ԿԳՆ-ից:

 

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ քամու ուժգնացման վտանգ կա (25-30 մ/վ արագություն) Լոռու, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում: Հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում են բնակչությանը մնալ շինությունների ներսում: ԱԻՆ-ի կողմից Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվել: Հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի բնակիչներից ստացած հեռախոսազանգերից տեղեկացել ենք, որ թե մանկապարտեզներից, թե դպրոցներից աշակերտներին ու մանկավարժներին տուն են ուղարկել` կանխատեսվող «փոթորիկի» վտանգներից խուսափելու համար:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play