Սարգսյան-Ալիեւ բացօթյա առանձնազրույցը․Yerkir.am


Սարգսյան-Ալիեւ բացօթյա առանձնազրույցը․Yerkir.am

  • 16-10-2017 15:40:39   | Շվեյցարիա  |  Քաղաքական

Ինչպես իր թվիթերյան էջում հայտնում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը՝  բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը
 
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները. հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
 
Հանդիպումից հետո սկսվել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play