Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները


Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները

  • 16-10-2017 15:43:35   | Շվեյցարիա  |  Քաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
 
Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
 
Հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play