Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը՝ լավագույն օրինակ.


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը՝ լավագույն օրինակ.

  • 16-10-2017 18:58:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն  ուսումնասիրելու և իրենց երկրում առկա կանխարգելման մեխանիզմը զարգացնելու նպատակով հոկտեմբերի 16-28-ը Հայաստանում կլինեն Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալը և գլխավոր քարտուղարը:
 
 Նաբիհա Քեֆի եփ Բադրին և Դհիա էդդին Մուրուին Երևանում մասնակցություն կունենան Պաշտպանի աշխատակազմում ընթացող աշխատանքներին, կուսումնասիրեն կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքները, ինչպես նաև այդ սկզբունքների հիման վրա աշխատանքի նոր ուղղությունները:
 
Թունիսի ներկայացուցիչները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ կիրականացնեն մոնիթորինգային այցեր ձերբակալված և կալանավորված անձանց, դատապարտյալների պահման  վայրեր, հոգեբուժարաններ:
 
 Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Հուլիս ամսին այդ նպատակով Երևան էին այցելել Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները: 
 
 
 
Սպասվում է այցելություն նաև Բոսնիա և Հերցեգովինայից:
 
 
 
 
 
 
 
Հարգանքով՝
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն