Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկվել է տրանսպորտային փոխադրումներն ավելացնելու հնարավորությունները


Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկվել է տրանսպորտային փոխադրումներն ավելացնելու հնարավորությունները

  • 16-10-2017 19:19:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայությունից, նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է տնտեսության տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը՝ առանձնացնելով հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված ամուր գործակցությունը:
 
Ներկայացնելով վերջին շրջանում Հայաստանում անցկացված ՏՀՏ համաժողովները, դրանց արդյունավետ անդրադարձը ոլորտի մասնագետների կարողությունները համատեղ ծրագրերում ներգրավելու գործում, նախարարն առաջարկել է գործակցային կապերն առավել սերտացնելու նպատակով շվեյցարական ընկերությունների հետ ևս նման համաժողովներ կազմակերպել:
 
Շնորհակալություն հայտնելով առաջարկի համար՝ դեսպան Լուկաս Գասսերն ընդգծել է, որ կան ամուր հիմքեր ՏՀՏ ոլորտում գործակցությունն ավելի ընդլայնելու և առավել խորացնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ հնարավորություններ՝ մասնավորապես տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում:
 
Նախարարն ընդգծել է շվեյցարական ընկերությունների առաջադեմ փորձը ուղևորափոխադրումների կառավարման ոլորտում, առաջարկել, որպեսզի նրանք իրենց մասնակցությունն ունենան Հայաստանում միասնական երթուղային ցանց ստեղծելու ծրագրում։ Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հեռանկարները և երկու երկրների միջև տրանսպորտային փոխադրումներն առավել ակտիվացնելու 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play