«Տարվա գործատու» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գրանթ Թորնթոնը


«Տարվա գործատու» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գրանթ Թորնթոնը

  • 17-10-2017 13:22:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդեն երրորդ անգամ «International Accounting Bulletin» (IAB) ամսագրի «տարվա գործատու» անվանակարգում հաղթող է ճանաչվում Գրանթ Թորնթոնը:
Հեղինակավոր մրցանակաբաշխությունը ըստ արժանվույն է գնահատել նաև Գրանթ Թորնթոնի հայտերը 2 անվանակարգում. Գրանթ Թորնթոնի ՝«Կանայք բիզնեսում» զեկույցը ստացել է «Տարվա նախաձեռնություն և գաղափարական առաջնորդություն» մրցանակ, իսկ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումը արժանացել է «Կյանքի ընթացքում ոլորտում ունեցած ձեռքբերումների» համար մրցանակի:
 
«Տարվա գործատու» մրցանակը հանձնելիս գնահատող հանձնաժողովը նշել է. «Գրանթ Թորնթոնը շուկայում ճանաչված է աշխատակիցների հանդեպ ունեցած իր նվիրվածությամբ ինչպես անդամ ընկերությունների, այնպես էլ գլոբալ մակարդակում: Գրանթ Թորնթոնը իր որդեգրած «Համատեղ աճ 2020» ռազմավարության մեջ նշում է, որ նպատակ ունի լինել լավագույն ընկերություն ոչ միայն իր հաճախորդների, այլ նաև իր աշխատակիցների համար: Այս նպատակին հասնելու համար իրականացվում են մի շարք նախաձեռնություններ. մասնավորապես մեծ շեշտադրում է արվում փոփոխվող ժամանակաշրջանում առաջնորդության վրա՝ հիմնվելով «մարդիկ մեր ամենամեծ հարստություններն են» գաղափարախոսության վրա: Գնահատող հանձնաժողովը Գրանթ Թորնթոնի այս մոտեցումը ներկայացրեց որպես բացառիկ:
«Տարվա նախաձեռնություն և գաղափարական առաջնորդություն» մրցանակը հանձնելիս IAB-ի փորձագետները նշել են. «Գրանթ Թորնթոնը արժանացել է այս մրցանակին, քանի որ փորձում է լուծել շատ արդիական խնդիր՝ գենդերային հավասարության խնդիրը: Յուրաքանչյուր տարի Գրանթ Թորնթոնը հրապարակում է զեկույց, որը ցույց է տալիս ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության աստիճանը և ցույց է տալիս ուղին, որով կարելի է հասնել բազմազանության: Զեկույցում նաև նշվում է, որ բազմազանությունը հաջողության հասնելու էական տարրերից է և հավասար մոտեցումը առանցքային դեր է խաղում ընկերությունների համար»:
«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» -ի գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումը արժանացավ «Կյանքի ընթացքում ոլորտում ունեցած ձեռքբերումների» համար մրցանակին: Մրցանակը հանձնելիս՝ IAB-ի փորձագետները նշել են. «Մրցանակը Նասբաումին տրվեց հենց այս տարի, քանի որ տարեվերջում նա անցնելու է թոշակի՝ 8 տարի Գրանթ Թորնթոնը գլխավորելուց հետո: Իր պաշտոնավարման ընթացքում ցանցի համաշխարհային հասույթը աճել է 33%-ով, իսկ աշխատակիցների թիվը՝ 55% ով: Միևնույն ժամանակ ցանցի անդամակցությունը աճել է 26% -ով, իսկ գրասենյակների թիվը 529-ից հասել է 733-ի»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն