Մեկնարկում են հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի ծրագրով անցկացվող հնգամարտի և վոլեյբոլի մրցումները


Մեկնարկում են հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի ծրագրով անցկացվող հնգամարտի և վոլեյբոլի մրցումները

  • 17-10-2017 15:33:59   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր մեկնարկել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի ծրագրով անցկացվող հնգամարտի մրցումների եզրափակիչ փուլը, որին մասնակցում է 120 աշակերտ:
 
Մրցումներն անցկացնում են «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադաշտում: Վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 13:00 տեղի կունենա հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը, որոնք կպարգևատրվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից սահմանված մեդալներով և գավաթներով և կարժանանան հավաստագրերի:
 
Միաժամանակ տեղեկացնենք, որ սպարտակիադայի ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցումների եզրափակիչ փուլը մեկնարկելու է վաղ ԵՊՀ մարզադահլիճում: Վոլեյբոլի մրցումների եզրափակիչ խաղերը և պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին: Հաղթող և մրցանակակիր թիմերն ու մասնակիցները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կստանան հավաստագրեր, կարգևատրվեն մեդալներով և գավաթներով:
 
Վոլեյբոլի մրցումներին կմասնակցեն ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների թվով 240 աշակերտներ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play