Սերժ Թանկյան. «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ կատարեց «Օրկան»


Սերժ Թանկյան. «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ կատարեց «Օրկան»

  • 17-10-2017 17:29:35   | Հայաստան  |  Մշակույթ

 
Հոկտեմբերի 17-ին ամերիկահայ ռոք երգիչ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը մասնակցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փորձին։ Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարում էր Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիան։
Թանկյանը տպավորված էր փորձով և նվագախմբի՝ իր ստեղծագործության կատարմամբ: 
 
«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ է նվագում, շատ ոգևորվեցի: Մի քանի շտկումներ արեցի փորձին, քանի որ մշտապես կարիքը կա, որ կոմպոզիտորը շտկումներ անի: Շատ ոգևորված եմ Խաչատրյանի փառատոնի և նվագախումբը տեսնելու կապակցությամբ»,- փորձից հետո լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում նշեց Սերժ Թանկյանը: 
«Օրկա» սիմֆոնիան հոկտեմբերի 19-ին Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում ներկայացվի առաջին անգամ։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ