Գայանե Ալվանդյանի հացի արտադրամասում չեն պայքարել վնասատուների դեմ և չեն պահպանել հիգիենայի պահանջները


Գայանե Ալվանդյանի հացի արտադրամասում չեն պայքարել վնասատուների դեմ և չեն պահպանել հիգիենայի պահանջները

  • 17-10-2017 17:32:47   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի  հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ է մատակարարում տեղի իրացման կետերին: 
 
Ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները. արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ,  արտադրամասն ապահովված չի եղել հոսող տաք ջրով:  
 Անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանին հանձնարարվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին: Տրվել է ժամկետ:
 
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն