Լոգանքի ժամանակ թունավորված ընտանիքի անդամները գտնվում են հիվանդանոցում

17-10-2017 17:40:40   | Հայաստան  |  Հասարակություն
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ալվարդ Մ.-ն, 1977 թ. ծնված Վահրամ Մ.-ն և 1987 թ. ծնված Ստանիսլավա Կ.-ն:
 


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը լոգանք ընդունելիս, լոգարանի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5039 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար