Արցախում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություններ


Արցախում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություններ

  • 17-10-2017 18:18:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ՊԲ 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի վարչության ու կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
 
Զորավարժության ընթացքում հաշվի են առնվելու ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:
 
Զորավարժությունը նպատակ է հետապնդում բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, զորամասերի հրամանատարների և շտաբների պատրաստության ու փոխգործակցության մակարդակը, վերջիններիս ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական