էրոզիայի կանխարգելմանն ուղղված քայլեր՝ Շիրակի Մեծ Մանթաշ համայնքում


էրոզիայի կանխարգելմանն ուղղված քայլեր՝ Շիրակի Մեծ Մանթաշ համայնքում

  • 17-10-2017 19:39:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ԳՄՀԸ  «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ)  ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցը 
հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում մասնակցել են ԳՄՀԸ  ԿԻԿ ծրագրի կողմից կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նորա Անալակյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, 
բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ոլորտում աշխատող այլ միջազգային և տեղական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակներում մասնակիցները  այցելել են Մեծ Մանթաշ համայնքի անտառապատման և բիոինժեներական միջոցառումների տարածք: Համայնքում ծրագրի կողմից իրականացվող աշխատանքներին ծանոթանալուց հետո տեղի է ունեցել ծառատունկ: 
 
ԳՄՀԸ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչներից մեկն է «Ինտեգրված էրոզիայի վերահսկողությունը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Վերոնշյալ ծրագիրը աշխատանքներ է իրականացնում Շիրակի և Արագածոտնի մարզի 10 ընտրված պիլոտային համայնքներում: Մեծ Մանթաշը այն պիլոտային համայնքներից մեկն է, որտեղ իրականացվում են անտառապատման և բիոինժեներական միջոցառումներ:      
 
Հավելենք, որ Էրոզիայի կանխագելման նպատակով էրոզացված տարածքներում իրականացվել է անտառապատման ծրագիր, որի շրջանակներում Շիրակի մարզի նաև Սարալանջ, Փոքր Մանթաշ,  Նահապետավան և Հառիճ համայնքներում կատարվել և ընթացքի մեջ են շուրջ 65 հա ընդհանուր մակերեսով տարածքի համայնքային անտառների հիմնման աշխատանքներ: 
Բացի վեր նշվածից, Սարալանջ համայնքում արոտների բարելավման նպատակով իրականացվել են նաև բիոինժեներական միջոցառումներ էրոզացված 1.5 հա տարածքի վրա: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն