Հայ բժշկի հաջողությունը միջազգային ասպարեզում


Հայ բժշկի հաջողությունը միջազգային ասպարեզում

  • 18-10-2017 17:56:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկական ակնաբուժության ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբույժ Թամարա Գևորգյանը զբաղեցրել է առաջին տեղը ավստրիական Զալցբուրգ քաղաքում անցկացված ամենամյա միջազգային ակնաբուժական սեմինարի ընթացքում:
 
Արդեն շուրջ 10-ամյա փորձ ունեցող ակնաբույժը նշում է, որ սեմինարին մասնակցում էին ակնաբույժներ աշխարհի 37 երկրներից, ինչպես, օրինակ, Լեհաստանը, Չեխիան, Իտալիան, Ղրղզստանը, Ղազախստանը: «Բոլոր մասնակիցները ներկայացնում էին հետաքրքիր դեպքեր իրենց ակնաբուժական պրակտիկայից: Ես նույնպես ներկայացրի իմ դեպքերը այսպես կոչված «Case presentation»-ի ընթացքում և զբաղեցրի առաջին տեղը: Դրանք բավականին հազվագյուտ դեպքեր էին և կապված էին բալիկների անհասության րետինոպատիայի հետ: Զալցբուրգում ես ներկայացրի 4 դեպք, որոնք սեմինարի ընթացքում ճանաչվեցին եզակի», - պատմում է Թամարա Գևորգյանը: Սեմինարի արդյունքներով՝ մեր հայրենակցուհին արժանացել է երեք միջազգային հավաստագրի:
Ակնաբուժության ոլորտը Հայաստանում, ըստ բժշկի, բավականին զարգացած է: «Մենք այսօր ունենք ժամանակակից սարքավոումներ: Եվ ես կարծում եմ, որ բարձրորակ բուժման համար բոլորովին էլ պարտադիր չէ մեկնել արտասահման: Մեզ մոտ Հայաստանում կան և´  խելացի բժիշկներ, և´ որակյալ սարքավորումներ», - ընդգծում է ակնաբույժը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն