Քննարկվել է Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցը

18-10-2017 18:27:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը: Հանդիպմանը ներկա են եղել պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:
 


Սուրեն Քրմոյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և նրանց հետ քննարկել  Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» (EVAC) գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցն ու Անչափահասների արդարադատության խորհուրդը նշված կազմակերպությանն անդամակցելու համար անհրաժեշտ հարթակ դիտարկելու նպատակահարմարությունը: Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անչափ կարևորում է միջազգային համագործակցության նման հնարավորությունը, որը կնպաստի մեր երկրում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի նվազմանը, կանխարգելմանը, ինչպես նաև երեխաների պաշտպանությունն ապահովող փորձված և արդյունավետ մեխանիզմների ու կառուցակարգերի ներդրմանը:
Այս համատեքստում ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը ներկայացրել է EVAC գլոբալ գործընկերության հետ ՀՀ անդամակցության հնարավորություններն ու անհրաժեշտ քայլերը:
Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը զեկուցել է 2017 թվականի հունվարից մինչ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԻՊ գրասենյակում ստացված դիմում-բողոքների վիճակագրությունը: Համաձայն այդ տվյալների՝ ստացվել է 62 բողոք, որոնցից՝ 25-ը երկու ծնողների հետ կապված, 10-ը երեխայի կրթություն ստանալու իրավունքի հետ կապված, 25-ը այլ խնդիրներին առնչվող բողոքներ՝ (ալիմենտ, բնակելի տարածություն, առողջարանի ուղեգրեր, նպաստներ և այլն) և 2-ը սեփական նախաձեռնությամբ սկսված քննություններ:
Օրակարգային հարցով ներկայացվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան 10 հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ իրականացվող Բռնությունը փոխարինենք սիրով հանրային արշավի 3-5 տարվա գործողությունների ծրագիրը, որի առնչությամբ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նաև խորհրդի դիրքորոշումը՝ միտված առավել արդյունավետ համագործակցությանը: 
 
 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 261 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար