Հայաստանի ազգային գործարար օրակարգ

18-10-2017 20:34:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

     Հոկտեմբերի 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ Հայաստանի ազգային գործարար օրակարգի մեկնարկային ժողովը, որ կազմակերպել էր Երևանի առևտրաարդյունաբերական պալատը: Հանդիպմանը մասնակցում էր Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի ծրագրերի տնօրենի տեղակալ Աբդու Ալքեբսին, ով քննարկվող խնդրի վերաբերյալ իր հայեցակարգը ներկայացրեց՝ «Եթե օրակարգը հստակ է, այն դառնում է քարտեղ և շրջանակ: Այդ ցիկլը կրկնվում է ու նոր առաջնահերթություն է ներկայացնում...»: 
 
   Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը, «Գործարար շահերի պաշտպանության ցանց»-ի քարտուղարության անդամներ Գագիկ Պողոսյանը և Սամվել Մխիթարյանը ներկայացրեցին Պետություն-մասնավոր հատվածի երկխոսության դերի բարձրացմանը, խնդիրների առաջնահերթության զարգացման ընթացակարգին, Ազգային գործարար օրակարգի առաջիկա քայլերին և այլ թեմաներին վերաբերող հարցեր:
     ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 149 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար