Իզաբելլա Յայլյանը երեք մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

18-10-2017 20:52:51   | Ալբանիա  |  Սպորտ
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մ 23 տարիքային խմբում Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ) երկամարտի 195 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց:
 


Մեր մարզուհին պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ նաեւ պոկում վարժությունում (85 կգ), իսկ հրում վարժությունում (110 կգ) նվաճեց փոքր արծաթե մեդալ:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից