Լուսնի մակերեսի վրա մոտ 50 կմ երկարությամբ քարանձավ կա. Mamul.am
19-10-2017 11:30:10 | | Ի՞նչ է գրում մամուլը
Kaguya տիեզերական ապարատի օգնությամբ անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Լուսնի մակերեսի վրա մոտ 50 կմ երկարությամբ քարանձավ կա:
Մասնագետների կարծիքով՝ հետագայում այն կարող է տիեզերագնացների համար ապաստարան հանդիսանալ: Այս մասին հայտնում է The Japan Times պարբերականը:
Փորձագետները նշել են, որ քարանձավն առաջացել է մոտ 3,5 միլիարդ տարի առաջ հրաբխային ակտիվության արդյունքում: Աստղագետները ենթադրում են, որ քարանձավը կարող է տիեզերագնացների համար մշտական բազայի կառուցման համար հարմարավետ վայր լինել:
Այն կարող է մարդկանց պաշտպանել արևի և տիեզերական ճառագայթներից: