Քարաթափում Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում

19-10-2017 12:02:00   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն
Հոկտեմբերի 19-ին, ժամը 09:55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի  Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
 


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 5 խմ):
 
Փրկարարները և կոմունալ ծառայության աշխատակիցներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
 
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից