Գյումրիում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են բերման ենթարկվել․ ոստիկանություն

19-10-2017 12:42:09   | Հայաստան  |  Իրավունք
Ոստիկանության Կումայիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակի թիվ 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Վարդան Ա.-ն, որը 2010թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
 


***
 
Ոստիկանության Կումայիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին ժ.12.00-ին, Գյումրիի Շահումյան փողոցի թիվ 267/Ա տան դիմացից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Աշոտ Հ.-ն, որը 2015թ. հոկտեմբերի 29-ից ՌԴ Կուրսկի շրջանի Ֆատեժսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից