Երկաթուղու գծերի վրա հայտնաբերված իրը տեղափոխվել է անվտանգ տարածք. ԱԻՆ


Երկաթուղու գծերի վրա հայտնաբերված իրը տեղափոխվել է անվտանգ տարածք. ԱԻՆ

  • 19-10-2017 16:44:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և սակրավորների խմբերը:
 
Հայտնաբերված իրը չի խոչընդոտում երկաթուղու երթևեկությունը:
 
Պարզվել է, որ հայտնաբերված իրը РП-4 հակագազի օդազտիչ է, որը տեղափոխվել է անվտանգ տարածք:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play