Խարկովում 6 մարդու կյանք խլած վրաերթի մասնակից կին վարորդը պատահարից րոպեներ առաջ մուտք է գործել սոցիալական ցանց.«Արմենպրես»


Խարկովում 6 մարդու կյանք խլած վրաերթի մասնակից կին վարորդը պատահարից րոպեներ առաջ մուտք է գործել սոցիալական ցանց.«Արմենպրես»

  • 19-10-2017 16:48:18   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Խարկովում 11 մարդու վրաերթի ենթարկած Lexus մակնիշի մեքենայի կին վարորդը պատահարից րոպեներ առաջ մուտք է գործել ВКонтакте սոցիալական ցանցի իր էջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները, այդ մասին է վկայում ВКонтакте-ում նրա էջի տեղեկատվությունը:

Խարկովի մարզային դատախազության տվյալներով, պատահարը, որի հետևանքով 6 մարզ զոհվել է, 5-ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 20:40-ին, իսկ 20:32-ին վրաերթի հեղինակը` Ալյոնա Զայցեվան, մուտք է գործել սոցիալական ցանցի իր էջ: Համացանցում հայտնվել է նաև վրաերթի տեսանյութը, որում երևում է, որ մարդիկ կանգնած են հետիոտների անցման համար նախատեսված վայրում և սպասում են փողոցն անցնելու հնարավորությանը, երբ ինչ-որ պահի մեծ արագությամբ սլացող Lexus մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկում նրանց: Դրանից հետո մեքենան բախվել է տներից մեկի պատին և շրջվել: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է հաղորդել Lexus-ի վարորդի վերաբերյալ: «Վերջին երկու տարիների ընթացքում Lexus-ի վարորդին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար 8 անգամ կանգնեցրել են Խարկովի ոստիկանության աշխատակիցները` սկսած կարմիր լույսի տակ անցնելուց, վերջացրած մեքենան կայանելու կանոնների խախտումից: Յուրաքանչյուր խախտման համար նա տուգանվել է 500-1000 ռուբլու չափ գումարով, սակայն դա որևէ դաստիարակչական արդյունք չի ունեցել»,- գրել է պատգամավորը: Lexus-ի վարորդը` 1997թ. ծնված Ալյոնա Զայցեվան կալանավորվել է:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը