Պարգևներ` ՄԿՈՒ ոլորտի բազմավաստակ մանկավարժներին


Պարգևներ` ՄԿՈՒ ոլորտի բազմավաստակ մանկավարժներին

  • 19-10-2017 17:28:53   | Հայաստան  |  Հասարակություն

 
Կրթության ոլորտում ներդրած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ այսօր պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և շնորհակալագրով:
 
Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Վերջինս կարևորել է այն փաստը, որ մասնագիտական կողմնորոշման խնդիրն արդեն դրվում է ավելի վաղ տարիքում, և աշակերտները հնարավորություն ունեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում: «Այս հարցում մեծ է նաև ձեր դերակատարումը: Դուք վստահաբար հաղթահարում եք տեղերում ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ այն ձեզ ավելի կոգևորի և նոր լիցքեր կհաղորդի»,-նշել է Մանուկ Մկրտչյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր մանկավարժներին` իրենց ամենօրյա նվիրական աշխատանքի համար: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play