Թուրքիան խստագույն միջոցներ կկիրառի Քիրքուկում Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ


Թուրքիան խստագույն միջոցներ կկիրառի Քիրքուկում Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ

  • 19-10-2017 17:27:02   | Թուրքիա  |  Միջազգային

 
Անկարան քննարկում է բոլոր հնարավոր քայլերը Իրաքում քրդական ինքնավարության նկատմամբ և պատրաստ  է խստագույն միջոցներ ձեռք առնել Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության անդամների նկատմամբ։ 
 
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը՝ մեկնաբանելով թուրքական իշխանությունների դիրքորոշումը Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեի վերաբերյալ։ 
 
Նշվում է, որ իրաքցի ուժայինները ներկայումս գործողություններ են իրականացնում քրդերի կողմից վիճարկվող Քիրքուկի շրջանների նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։ 
 
Բաղդադի և քրդական ինքնավարության միջև կոնֆլիկտն էլ ավելի է սրվել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 25-ին քրդերն անցկացրեցին անկախության հանրաքվե։ 
 
«Թուրքիայի իշխանությունները բացահայտել են այն քայլերը, որոնք կձեռնարկվեն առաջին հերթին։ Անկարան հաշվի է առնում իրադարձությունների ցանկացած զարգացում  և պատրաստել է պատասխան միջոցներ։ Թուրքական իշխանությունները թույլ չեն տա Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչներին իրենց ազդեցությունը տարածել Քիրքուկի շրջանների վրա»,- ասել է Բոզդագը։ 
 
Նոյյան տապան  -   Միջազգային