Բակո Սահակյանը Բրյուսել քաղաքում այցելել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գրասենյակ


Բակո Սահակյանը Բրյուսել քաղաքում այցելել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գրասենյակ

  • 19-10-2017 17:59:27   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ ՝ գրասենյակի տնօրեն Դիյոգո Պինտոյի գլխավորությամբ:
 
Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, Արցախ–Եվրոպա հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունն՝ ուղղված եվրոպական տարբեր երկրներում ու հարթակներում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացմանը, մեր հանրապետության եւ եվրոպական տարբեր կառույցների միջեւ կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն