ԱԱ. Ձյուդոյիստ Գասպար Հայրապետյանը դուրս է մնացել հետագա պայքարից


ԱԱ. Ձյուդոյիստ Գասպար Հայրապետյանը դուրս է մնացել հետագա պայքարից

  • 19-10-2017 18:48:58   | Խորվաթիա  |  Սպորտ

Հոկտեմբերի 18-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
 
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Հայրապետյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտում: Սակայն, հայ ձյուդոյիստին չի հաջողվել հաղթահարել հաջորդ մրցակցի արգելքը: Հայրապետյանը դուրս է մնացել հետագա պայքարից:
 
Երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը մեկ ձյուդոյիստ ուներ։
 
Նոյյան տապան  -   Սպորտ