Քաղաքացին Կիեւյան կամրջի վրա` պահանջել է, որ Վլադիմիր Գասպարյանը գա եւ իրեն սպանի.armtimes.com


Քաղաքացին Կիեւյան կամրջի վրա` պահանջել է, որ Վլադիմիր Գասպարյանը գա եւ իրեն սպանի.armtimes.com

  • 20-10-2017 11:12:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Անդրանիկ Գեւորգյանը 2014 թվականի ամռանն ավտոմեքենա գնելու նպատակով մեկնել է Վրաստանի Քոբուլեթի քաղաք: Հասնելով Քոբուլեթի, գիշերելու նպատակով վարձակալել է մի բնակարանի սենյակ, որը նրան է հանձնել ՀՀ քաղաքացի Ակաբի Կեշկարյանը, որն աշխատելիս է եղել այդ բնակարանում: Հաջորդ օրը Անդրանիկ Գեւորգյանը որոշել է ավտոմեքենաներ տեսնելու նպատակով մեկնի Բաթումի, սակայն չի ցանկացել իր մոտ եղած 3100 ԱՄՆ դոլար կանխիկ գումարը գրպանում պահի եւ խնդրել է Ակաբի Կաշկարյանին, որպեսզի նրան ի պահ հանձնի գումարը՝ վերադառնալով ստանալու ակնկալիքով:
 
Անդրանիկ Գեւորգյանը armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, որ Բաթումիում քիչ էր մնում վրաեթի ենթարկվեր առանց պետհամարանիշի մոտոցիկլետի կողմից, սակայն հասցրել է խույս տալ: Նույն օրը վերադարձել է Քոբուլեթի եւ նույն հյուրատան բնակիչ, ՀՀ քաղաքացի Արսեն Էլազյանից տեղեկացել է, որ իր համար ավտոմեքենա են ընտրել վերջինս ու Ակաբի Կաշկարյանը եւ որպես բեհ մեքենայի տիրոջն են տվել 3100 դոլարից 2000 ԱՄՆ դոլարը: Անդրանիկ Գեւորգյանը պահանջել է վերադարձնել իր գումարը եւ չհասնելով իր նպատակին՝ դիմել է Քոբուլեթիի ոստիկանություն: Ոստիկանությունում Արսենն ու Ակաբին հաստատել են, որ գումարը վերցրել են, սակայն ոչ թե մեքենայի համար կանխավճար են տվել, այլ օգտագործել են իրենց հայոցողությամբ: Միեւնույն ժամանակ վերջիններս պարտավորվել են գումարը վերադարձնել 10 օրվա ընթացքում: Անդրանիկ Գեւորգյանը տեսնելով, որ չի կարողանում գումարը ետ ստանալ, 10-օրից ավելի մնում է Քոբուլեթիում եւ վերադառնում է Հայաստան: Որոշ ժամանակ անց վերջինս Ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է տալիս եւ պահանջում է իրավապահներից գործի նախապատմության մասին նյութեր ստանան վրացի իրավապահներից:
 
Անդրանիկ Գեւորգյանի խոսքով՝ իրավապահները պատշաճ քննություն չեն իրականացրել, եւ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննիչ Հայկ Սարգսյանը մերժել է քրեական գործի հարուցումը: Մեր զրուցակցի խոսքով, հետաքննության ընթացքում իրեն սպանելու սպառնալիք է հնչել Ակաբի Կաշկարյանից, սակայն իրավապահները պատշաճ քննություն չեն իրականացրել այդ հայտարարության առնչությամբ:
 
Անդրանիկ Գեւորգյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, ոստիկանության պետին, սակայն դրական արձագանք չստանալով, ոստիկանության հետաքննիչի որոշումը դատական կարգով է սկսել բողոքարկել: Բոլոր դատական ատյանները սպառելուց հետո հաջողության չի հասնում նաեւ վճռաբեկ դատանում:
 
 
Այս ամենից հետո 2017 թվականի հոկտեմբերին Գեւորգյանը գալիս է Երեւան, կանգնում Կիեւյան կամրջի վրա եւ ակցիա է իրականացնում: «Ես եկել եմ Երեւան, որ հայտարարեմ, որ թուրքից ավելի վտանգավոր թշնամին Վլադիմիր Գասպարյանն է, Արթուր Դավթյանն է, ովքեր ՀՀ քաղաքացիների սպանություններով զբաղվող հանցախմբի արարքներում հանցանք չեն տեսնում, Արման Թաթոյանն է, Վահրամ Շահինյանն է: Ես գնացել էի այնտեղ, որպիսզի գային ու ինձ սպանեին Արման Թաթոյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արթուր Դավթյանը, ովքեր ՀՀ քաղաքացու սպանություններով զբաղվող հանցախմբի արարքում հանցանք չեն տեսնում»,- պատմեց Անդրանիկ Գեւորգյանը՝ նշելով, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել այդ օրը Կիեւյան կամրջի տարածքից եւ ոստիկանության Մաշտոցի բաժնում իր հայտարարությունների հիման վրա հետաքննություն է սկսվել:
 
Հետաքննության առանցքում Գեւորգյանի եւ 3100 ԱՄՆ դոլարը յուրացրած քաղաքացիների պատմությունն է:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play