«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության կոչը՝ ակադեմիական տարկետման կարգի փոփոխության նախագծի վերաբերյալ


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության կոչը՝ ակադեմիական տարկետման կարգի փոփոխության նախագծի վերաբերյալ

  • 20-10-2017 11:21:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին հանդես եկավ Կրթության և գիտության ու Պաշտպանության նախարարներին ուղղված բաց նամակով՝ հայտնելով իր մտահոգությունը ակադեմիական տարկետման կարգի փոփոխության նախագծի վերաբերյալ։
 
Նախաձեռնությունն իր նպատակն է համարում ձևավորել հասարակական քննարկում վերոնշյալ խնդրի շուրջ։ Վերջին երեք օրերի մեր գործունեությունը ցույց տվեց, որ օրինագծի էությանը ծանոթ չեն ոչ միայն լայն հասարակությունը, այլև ուսանողության զգալի հատվածը։ Տեղեկատվական միջոցառումների ընթացքում ուսանողները ծանուցվել են, որ օրենքի կիրարկումը վերաբերելու է նաև ներկայումս բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողներին՝ հնարավորություն չտալով ստանալու տարկետման իրավունք բուհական կրթության հաջորդ փուլում։
 
Արձանագրում ենք, որ մեր տեսակետները կիսում են կրթական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչները։ Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր հանդես են եկել հրապարակային հայտարարություններով՝ ի աջակցություն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը։
 
Կոչ ենք անում բոլոր անձանց, ովքեր անձնական զրույցների ընթացքում իրենց մտահոգություններն ու անհամաձայնությունն են արտահայտում առաջարկվող փոփոխության վերաբերյալ, բարձրաձայնել իրենց տեսակետները և միանալ մեր նախաձեռնությանը։
 
Հայտնում ենք, որ մեր հաջորդ հավաք-քննարկումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ գրադարանի բակում։ Հավաքը բաց է խնդրով մտահոգ բոլոր անձանց համար։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն