Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի Մ20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն


Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի Մ20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

  • 20-10-2017 11:41:13   | Հայաստան  |  Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության Մ20 տարեկանների աղջիկների մրցումներում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնում է  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։
 
Երկամարտի արդյունքում Սոնա Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք: Հայ մարզիկը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում (97 կգ) և հրում (130 կգ) վարժություններում:
 
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մրցապայքարի դուրս կգան 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը և 90կգ + քաշային Արփինե Դալալյանը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play