Հայաստանը սպասեց, մինչեւ Լեւոն Հայրապետյանը մահանա


Հայաստանը սպասեց, մինչեւ Լեւոն Հայրապետյանը մահանա

  • 20-10-2017 15:17:13   | Հայաստան  |  Վերլուծություն

Մորդովիայի բանտում Լեւոն Հայրապետյանի մահը վրդովեցրել է հայ հանրությանը:
 
Մարդկային զորակցությունից ու երախտագիտությունից բացի նրա մահը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Հայաստանը փորձե՞լ է ազդել ռուս «դաշնակիցների» վրա եւ հասնել Լեւոն Հայրապետյանի ազատ արձակմանը:
Լեւոն Հայրապետյանին տնտեսական հանցագործություններ են վերագրել, ընդ որում, խիստ կասկածելի: Դա շատերին առիթ է տվել կասկածելու, որ նրան ազատազրկել են քաղաքական անհնազանդության կամ էլ ազգային գործունեության համար: Նրա մահից հետո ադրբեջանական մամուլում սկսել են գրել, որ մահացել է «ղարաբաղյան անջատողականների գլխավոր հովանավորը»:
Ո՞վ էր շահագրգռված Լեւոն Հայրապետյանի մեկուսացմամբ եւ ի՞նչ է արել Երեւանը, որ ճեղքի այդ մեկուսացումը:
Ալիեւը, օրինակ, միջազգային սկանդալի է գնացել, որ ազատ արձակի իր դահիճ Սաֆարովին: Նա թքած ուներ, թե ինչ կասեն աշխարհում:
Ռուսաստանը նույնպես չի վախեցել Հայաստանում սկանդալից՝ հայկական դատարանին չհանձնելով իր մարդասպան Պերմյակովին: Ռուսաստանը հասել է նրան, որ դատը կայանա Գյումրիի ռուսական բազայի տարածքում: Ով գիտի, թե հիմա որտեղ է Պերմյակովը:
Իսկ Հայաստանը սպասեց, մինչեւ Լեւոն Հայրապետյանը մահանա:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն