Կապանում պոկել են «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուների պաստառները


Կապանում պոկել են «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուների պաստառները

  • 20-10-2017 18:32:11   | Սյունիքի մարզ  |  Քաղաքական

2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցը՝ նախընտրական քարոզչության ընթացքում առընչվում է խոչնդոտների: Մասնավորապես, անհայտ անձանց կողմից պոկվել են Կապան համայնքի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի կողմից առաջադրված թեկնածուներ Կարեն Ստեփանյանի և Դավիթ Հակոբյանի քարոզչական պաստառները: 
 
Հաշվի առնելով, որ  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) «Երկիր Ծիրանի» կուսակցության նկատմամբ սույն թվականի մայիսի 14-ից սկսած ծավալում է ապօրինի գործողություններ, որոնք զուգորդվել են բռնություններով, այս դեպքում ևս կասկածում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), քանի որ հիմնականում միայն այդ կուսակցությունն է երկրով մեկ կատարում  համատարած ապօրինություններ և մնում անպատիժ:
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի կառույցը խստորեն դատապարտում է ապօրինի գործողությունները և պահանջում հայտնաբերել ու պատժել մեղավորներին` բացառելու համար նման գործողություններն ապագայում: 
 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական