Հրանուշ Հակոբյանի պաշտոնական հանդիպումները Կիպրոսի Հանրապետությունում

20-10-2017 19:31:01   | Կիպրոս  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի և Կիպրոսի հոգևոր առաջնորդի հետ
Հոկտեմբերի 19-ին Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և հանձնակատար Ֆոտիո Ֆոտիսի միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ս.թ. հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև կնքված փոխըմբռնման հուշագրից բխող համագործակցության հետագա հարցերը և անելիքները: 
 
Կողմերն ընդգծեցին և կարևորեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (Արևելյան տարածաշրջան), Հույն-ամերիկյան առաջնորդության խորհրդի, Կիպրա-ամերիկյան կազմակերպությունների դաշնության և Կիպրոսի արդարադատության միջազգային համակարգող խորհրդի (PSEKA) միջև 2016 թ. ապրիլի 9-ին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ նշելով, որ դրանք օրինակելի են այլ երկրների սփյուռքյան համայքների միջև համագործակցությունը զարգացնելու համար:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ֆոտիու Ֆոտիսի ուղեկցությամբ այցելեց Կիպրոսի  առաջնորդարան և հանդիպում ունեցավ հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Կրիսոստոմոս 2-րդ-ի հետ:
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց հայ-կիպրական հարաբերությունների զարգացման գործում ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հումանիտար և արտերակրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրված հուշագիրը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական սփյուռքի ընդհանուր բնութագիրը և խնդիրները, Հայաստան-Սփյուռք գործակցության օրակարգը: Նախարարն ընդգծեց հայ և կիպրական եկեղեցիների միջև համագործակցության կարևորությունը, որը օժանդակ միջոց է երկու ժողովուրդների միջև դարավոր հոգևոր ու մշակութային կապերն ամրապնդելու համար:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից