Պաշտպանի աշխատակազմի թունիսցի հյուրերը այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ


Պաշտպանի աշխատակազմի թունիսցի հյուրերը այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

  • 20-10-2017 19:34:33   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն  ուսումնասիրելու նպատակով Հայաստանում են Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալ Նաբիհա Քեֆի եփ Բադրին և գլխավոր քարտուղար  Դհիաէդդին Մուրուն: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցների ուղեկցությամբ նրանք այսօր այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկ:
 
Քրեակատարողական հիմնարկում հյուրերը ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման եղանակներին, հետևել  խցի մակերերսը, լուսավորությունը, խոնավությունն ու ջերմությունը չափող հատուկ սարքերի աշխատանքին:
 
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների:
 
Հուլիս ամսին այդ նպատակով Երևան էին այցելել Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները:
 
 
 
Հարգանքով՝
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք