Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ

20-10-2017 19:40:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրային խորհրդում ս.թ. հոկտեմբերի 19-ին քննարկվել է «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ (ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ, Կանանց իրավունքների կենտրոն, Համահայկական ծնողական կոմիտե և այլն):
 

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմնավորելով օրենքի նախագծի քննարկման անհրաժեշտությունը, նշել է, որ այն բուռն արձագանք է գտել հանրության շրջանում, քանի որ մի կողմից առնչվում է ազգային արժեքներին ու ավանդույթներին, մյուս կողմից՝ մարդու իրավունքներին:
Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են, որ հայ ընտանիքին բնորոշ ամրության և լուրջ արժեհամակարգի շնորհիվ է նաև մեր ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների: Այս տեսանկյունից ՀԽ անդամները միանշանակ դատապարտել են բռնությունը ընտանիքում՝ համարելով այն ոչ հարիր հայկական ընտանիքին, և արձանագրել, որ բռնության դեմ պայքարը պետք է ուժեղացնել:
ՀԽ անդամների մի մասը, սակայն, կարծիք է հայտնել, որ նոր օրենքի անհրաժեշտություն չկա, քանի որ քրեական օրենսգրքում կան դրույթներ, որոնք կարգավորում են այդ ոլորտը, և խնդիր կա դրանց արդյունավետ կիրառման հետ կապված: ՀԽ անդամների մի մասն էլ նշել է, որ կարելի է ունենալ ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենք, որպեսզի խնդրի լուծմանը մասնակցի ոչ միայն իրավապահ համակարգը, այլև հասարակության առավել լայն շերտեր, սակայն միաժամանակ մտավախություն է հայտնել, որ թերի օրենքը կարող է վնաս հասցնել առհասարակ հայ ընտանիքի ինստիտուտին: Ընդգծվել է, որ օրենքում մի շարք դրույթներ խնդրահարույց են և լուրջ վերանայման կարիք ունեն: Հատկապես մտահոգիչ է համարվել որոշ ձևակերպումների անորոշությունը, որը ցանկության դեպքում չարաշահումների և իրավիճակը այլ նպատակների ծառայեցնելու հնարավորություն կարող է ստեղծել: Մտահոգիչ է համարվել նաև այն, որ օրենքը հնարավորություն է տալիս առանց դատարանի միջնորդության որոշակի գործողություններ կատարել: Ապաստարանների ձևավորման, ֆինանսավորման, դրանց գործունեության վերաբերյալ նույնպես մտահոգություններն են առաջ քաշվել:
Հնչել է առաջարկ ուսումնասիրելու այն երկրների փորձը, որտեղ կան ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքներ և պարզել՝ արդյոք այդ երկրներում օրենքի ընդունումից հետո ընտանեկան բռնության իրավիճակում դրական տեղաշարժ եղե՞լ է, թե ոչ:
Քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության և ընտանեկան բռնության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հիմնավորումներն են ներկայացրել օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով, որ քննարկումները դեռևս շարունակվում են, և նախագիծը վերամշակվելու հնարավորություն ունի:
Հանրային խորհուրդը որոշել է ստեղծել աշխատանքային խումբ, որը այս քննարկման հիման վրա կպատրաստի համապատասխան փաստաթուղթ և այն քննարկման դնելով Հանրային խորհրդի առաջիկա խորհրդի նիստին՝ կներկայացնի ՀԽ դիրքորոշումը «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենք թեմայով կարդացեք նաեւ.

10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 08-11-2017 Հայոց ինքնությունն ու գոյությունը՝ լրջագույն վտանգի տակ (տեսանյութ)07-11-2017 Ական են ուզում դնել հայոց ընտանիքների տակ. ոտքի ելեք, բոլորիս է վերաբերվում04-11-2017 Ո՞վ կարող է հավատալ, որ միասեռականության քարոզչությամբ զբաղվողներն առավել շահագրգիռ ու մտահոգված են մեր երեխաների իրավունքների պաշտպանությամբ (տեսանյութ)03-11-2017 ԼԳԲՏ–ի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ին պարտադրվում է փաթեթով և նպատակ ունի փոխել հայ ընտանիքի մոդելը. Հայկ Նահապետյան02-11-2017 «Երբ ազատությունը սկսում է մոտենալ ամենաթողության, վերածվում Է այլանդակության»02-11-2017 Հակաաստվածային - քաղաքական մի հանցախումբ կա, որի ղեկավարների հայրը մեր Հայր Աստվածը չէ, այլ նրա ոխերիմ հակառակորդը` Սատանան` հայտնի նաև օձ, առաջին օձ, վիշապ անվանումներով01-11-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք 01-11-2017 Իսկ ո՞րն է իրենց համար ավանդական ընտանիքը՝ երկու պապա եւ մեկ երեխա՞. Է. Շարմազանով31-10-2017 Զգուշացում հարվածից առաջ. Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է27-10-2017 ՍԻՄ կուսակցությունը դեմ է ընտանիքի դեմ ուղղված օրինագծին27-10-2017 Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի ընդունումը և կազմակերպել լրացուցիչ քննարկումներ27-10-2017 Եվրոչինովնիկները 12 միլիոն եվրո կաշառքի դիմաց Հայաստանից պահանջում են մահացու թույնով լի երեք բաժակ վերցնել և իրար հետևից խմել27-10-2017 Շարմազանովը խնդրահարույց է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը27-10-2017 «Չեմ ընդունում, որ եվրոպացիները մեզ սովորեցնեն, թե ինչ տեսակի ընտանիք պետք է ունենանք». ՀՀ նախկին ոստիկանապետ27-10-2017 Ապրելու ենք դժոխքում, եթե իշխանություններին սա թույլ տվեցինք 24-10-2017 Չի՛ կարելի հնարավորություն տալ պետության ներկայացուցչին` ներխուժել ընտանիքի փակ միջավայր24-10-2017 ««Ընտանեկան բռնության» մասին օրենքի առաջխաղացումը սպառնալիք է մեր երկրում»20-10-2017 Ընտանիքաքանդ, հասարակությունը ներսից պայթեցնող օրենքի ընդունման ջատագովներից է նաև «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը20-10-2017 Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ20-10-2017 Կտրականապես չեմ կարող համաձայնվել այնպիսի կասկածելի նորամուծությունների հետ, որոնք բովանդակում են ընտանիքի հիմքերի խաթարման վտանգներ19-10-2017 Երեխայի հիպերխնամքն ավելի մեծ խնդիր է, քան նրա հանդեպ բռնությունը, հոգեբանը՝ օրենքի մասին19-10-2017 Մեղք գործած լինելու պատճառով ամբողջ տիեզերքն է անկում ապրած, մենք էլ ապրում ենք մեղքի մեջ (տեսանյութ)10-10-2017 Երբ հանրային քննարկման սադրիչը հենց մոդերատորն է՝ Ռիչարդ Կիրակոսյանի կինը (տեսանյութ)10-10-2017 «Մենք չենք կարող ամերիկյան օրենսդրության և իրականության միայն այդ հատվածը վերցնել ու բերել մեր երկիր». Արա Զոհրաբյան10-10-2017 «Կարդացեք. քարը քարին չի՛ թողել այս օրինագծի կերտվածքից»10-10-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն կեղծում է (տեսանյութ)06-10-2017 «Օրենսդրական բռնությո՞ւն», թե՞ կարգավորող օրենք06-10-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նպատակը բոլորովին այլ է․ Վերլուծաբաններ 05-10-2017 Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին