Հոկտեմբերի 21-ի համապետական շաբաթօրյակին մասնակցելու համար քաղաքացիները կարող են օգտվել կոնտակտային հեռախոսահամարներից


Հոկտեմբերի 21-ի համապետական շաբաթօրյակին մասնակցելու համար քաղաքացիները կարող են օգտվել կոնտակտային հեռախոսահամարներից

  • 21-10-2017 13:12:05   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 21-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին ընդառաջ ՀՀ բոլոր մարզպետարանների, տարբեր համայնքների պաշտոնական կայքերում, արդեն հրապարակվում են տեղեկատվություն շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված: 
 
ՀՀ ՏԿԶ նախարարության պաշտոնական կայքում հատուկ բացված «Մաքուր Հայաստան» բաժնում մինչև շաբաթօրյակը, հոկտեմբերի 21-ին և նաև դրանից հետո պարբերաբար կարող եք տեղեկատվություն ստանալ ընթացիկ իրավիճակի և արդյունքների վերաբերյալ:
 
«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
 
Իսկ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կարող են զանգահարել ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանում գործող հետևյալ հեռախոսահամարներով:
 
Երևան- 011-51-41- 76
 
Շիրակի մարզ- 0312-3-26-10
 
Տավուշի մարզ- 093-11-07-49
 
Լոռու մարզ- 0322-4-35-33
 
Արագածոտնի մարզ- 0232-3-37-74
 
Կոտայքի մարզ- 0223-2-73-01
 
Գեղարքունիքի մարզ- 093-63-62-47
 
Արարատի մարզ- 0235-2-34-65
 
Արմավիրի մարզ- 0237-2-10-03
 
Վայոց ձորի մարզ- 0281-2-30-61
 
Սյունիքի մարզ- 0285-4-42-77
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play