Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը


Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը

  • 21-10-2017 13:23:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում վաղ առավոտից Երևանում մեկնարկել է համաքաղաքայինը:
 
Մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք», ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, համատիրություններ, բուհերի ներկայացուցիչներ, բնակիչներ և այլն:
 
Մասնակիցներին բաժանվել են բահեր, պարկեր, ձեռնոցներ և անհրաժեշտ այլ պարագաներ:
Սանմաքրման աշխատանքներից հետո քաղաքի հանրային օգտագործման տարածքները մաքրված կլինեն և բերված պատշաճ վիճակի:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն