«Գիտելիքից մինչև հաջողություն».մեկնարկել է Dasaran կրթական ծրագրի և «ԳլոբալԿրեդիտ» ընկերության համատեղ նախագիծը


«Գիտելիքից մինչև հաջողություն».մեկնարկել է Dasaran կրթական ծրագրի և «ԳլոբալԿրեդիտ» ընկերության համատեղ նախագիծը

  • 23-10-2017 11:11:43   | Հայաստան  |  Հասարակություն

Սույն թվականի հոկտեմբերի 13-ին մեկնարկեց Dasaran կրթական ծրագրի և «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի համատեղ «Գիտելիքից մինչև հաջողություն» ծրագիրը: 
 
Ծրագրի նպատակն է հայ աշակերտներին ցուցադրել, թե ինչպես գիտելիքը դարձնել հմտություն և այն օգտագործել հաջողության հասնելու ճանապարհին՝ հայ ժամանակակից գործարարների վառ և կայուն օրինակներով։
Նախագծին մասնակցում են հայկական ծագում ունեցող 20-25 ՏՏ ոլորտի հայտնի ստարտափների հիմնադիրներ, ովքերկարճ և հետաքրքիր հարցազրույցներում ներկայացնում են իրենց մանկության երազանքները, սեփական բիզնեսի ստեղծման ճանապարհը, դժվարությունների և խնդիրների հաղթահարումը և կիսվում են զարգացման հետագա պլաններով:
«Այս գաղափարը ստեղծվել է բացառապես մի նպատակով՝ ցույց տալ Հայաստանի աշակերտներին, որ նրանք կարող են հասնել հաջողության, եթե ունեն կրթություն և գիտեն՝ ինչպես կիրառել իրենց գիտելիքները: Պետք չէ գնալ Հայաստանից հաջողության հասնելու համար. դա հնարավոր է նաև Հայաստանում՝ անկախ բնակավայրից և սոցիալական կարգավիճակից», -  նշեց Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:
«Պատանիների երազանքներն այսօր հիմնականում կապված են թվային աշխարհի, թվային ոլորտի հետ, իսկ Հայաստանն ինքնին հանդիսանում է ՏՏ ոլորտի հզոր ուղեղների մի մեծ աղբյուր, որի արտահոսքը դեպի արտասահման մեր երկրի համար ճակատագրական խնդիր է դարձել։ Հայաստանի ՏՏ ոլորտի աճն ու զարգացումը մեր երկրի կարևորագույն ներուժներից մեկն է, որը պետք է ամեն կերպ խրախուսել: Յուրաքանչյուրս այս կամ այն կերպ պիտի ներդրում անենք և հետևողական լինենք արդյունքներին: Այս նախագծին աջակցումը մեր կազմակերպության կողմից ՏՏ ոլորտի զարգացումը կարևորող առանցքային քայլերից մեկն է», - նշեց «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի տնօրեն Լուիզա Իգրարյանը:
«Պետք չէ գնալ Սան Ֆրանցիսկո կամ Նյու Դելի։ Կարելի է լինել Բաղանիս գյուղում և փոխել աշխարհը՝ ունենալով գիտելիք, համակարգիչ և ինտերնետ։ Շատօրինակներ կան, երբ մարդիկ հանրակացարանի սենյակից փոխում են աշխարհը։ Օրինակ Facebook սոցցանցը ստեղծվել է հանրակացարանի սենյակից։ Պետք է շատ լավ սովորել և լինել համարձակ, լինել օպտիմիստ և ամենակարևորը համառ»,- նշեց Menu Group ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը։  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play