Հայաստանի ոստիկանությունը նախատեսում է ստեղծել ԴՆԹ քարտադարաններ.168.am


Հայաստանի ոստիկանությունը նախատեսում է ստեղծել ԴՆԹ քարտադարաններ.168.am

  • 23-10-2017 11:32:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի ոստիկանությունը նախատեսում է ստեղծել ԴՆԹ քարտադարաններ: Այդ նպատակով, ինչպես այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, փոփոխություն և լրացում է մշակվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում:
 
Ըստ նրա` այս փոփոխություններով օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը:
 
Վ.Եղիազարյանը նշեց, որ ամրագրելու է ոստիկանության կողմից մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության խախտման արգելքը:
 
ԴՆԹ քարտադարանների ստեղծումը փոխոստիկանապետը կարևորեց, քանի որ հաճախ հնարավոր չէ մատնահետք վերցնել, կամ հանցագործը գործում է ձեռնոցով, իսկ ԴՆԹ-ով հնարավոր կլինի նույնականացնել նրան:
 
«Անհուսալի ուշացել ենք, հիմա պետք է ձեռնակել անհապաղ միջոցներ` դաշտը կարգավորելու համար»,- ասաց Վ. Եղիազարյանը` նկատելով, որ Ինտերպոլն արդեն անհատույց տրամադրել է անհրաժեշտ փաթեթը:
 
Ըստ նրա` ամբողջ աշխարհը ձևավորել է ԴՆԹ պահոցներ և եզակի երկրներ են, որ չունեն այդպիսիք:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը