Գազատարի վնասման հետեւանքով դադարեցվել է Դիլիջանի գազամատակարարումը.«Գազպրոմ-Արմենիա»


Գազատարի վնասման հետեւանքով դադարեցվել է Դիլիջանի գազամատակարարումը.«Գազպրոմ-Արմենիա»

  • 23-10-2017 11:53:16   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ սողանքի հետեւանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:
 
Վթարավերականգնման աշխատանքների ծավալի ճշգրտումից հետո գազամատակարարման վերականգնման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Նոյյան տապան  -   Հասարակություն