Հայտնի են EUSportsFest սպորտային փառատոնի գոլֆի մրցաշարի հաղթողները


Հայտնի են EUSportsFest սպորտային փառատոնի գոլֆի մրցաշարի հաղթողները

  • 23-10-2017 15:04:10   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Եվրամիության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվող EUSportsFest սպորտային փառատոնի շրջանակներում անցկացված ընտանեկան գոլֆի մրցաշարի եզրափակիչ խաղերին և փակման արարողությանը: 
 
Գ. Ղազարյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանը և սպորտային միջոցառումներում և առաջնություններում մասնակիցների թվի ավելացմանը: 
 
Մրցաշարին մասնակցել են գոլֆի շուրջ 60 սիրահարներ, որոնք վերջին շաբաթների ընթացքում մասնակցել են մրցաշարերի շրջանակում կազմակերպված դասընթացներին: Մրցաշարի հաղթողներին նախարարի տեղակալ Գ. Ղազարյանը և մեր երկրում Եվրամիության դեսպան Պ. Սվիտալսկին հանձվել են գավաթներ և պատվոգրեր: 
 
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին մեկնարկած փառատոնի շրջանակներում անցկացվել է նաև լեռնային հեծանվավազքի մրցաշար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ