Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ

  • 23-10-2017 15:55:58   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին: 
 
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց դեսպանին հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Ամենայն Հայոց Հայրապետը պրն. Մոնտեյրոյին մաղթեց արգասաբեր գործունեություն և հաջողություններ հետագա ծառայության մեջ:  
Իր հերթին դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունը և ջերմ տպավորությունները` ընդգծելով, որ այս ընթացքում լավագույնս ճանաչել է Հայաստանը ու հայ ժողովրդին: Պրն. դեսպանը հավաստիացրեց, որ կշարունակի մնալ հայ ժողովրդի բարեկամը և այս տարիների հիշողությունները մշտապես կկրի իր հոգում: 
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն