Պայթյուն Նորապատ գյուղում. երկհարկանի բնակելի շենքը վերածվել է մոխրակույտի և 14-ից ավելի ընտանիք հայտնվել փողոցում.shamshyan.com (Տեսանյութ)


Պայթյուն Նորապատ գյուղում. երկհարկանի բնակելի շենքը վերածվել է մոխրակույտի և 14-ից ավելի ընտանիք հայտնվել փողոցում.shamshyan.com (Տեսանյութ)

  • 23-10-2017 17:28:28   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը



Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ՝ Արմավիրի, Բաղրամյանի, Վաղարշապատի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից:
 
Կրակը տեսանելի է անգամ Արմավիր քաղաքից ու հրշեջները՝ ոստիկանների, Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի և քաղաքացիների հետ պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն քանի որ շենքը ինչպես բնակիչներն են ասում «բաղդադի» է, վայրկյանների ընթացքում կրակի մասնաբաժին է դառնում:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքը երկհարակնի է և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
 
Հավաքվածներն ասում էին, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել ինչից հետո առաջացել է կրակ:
 
Ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե այս 14-ից ավելի ընտանիքները, ովքեր կրել են նաև նյութական խոշոր չափի վնաս, որտե՞ղ են գիշերելու և արդյոք կառավարությունը սատար կկանգնի այս ընտանիքներին, ովքեր սոցիալապես անապահով խավից են:
 
Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել նաև Արմավիրի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:
 
Առաջին պահից հրդեհի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play