Զինծառայության մասին քննարկվող օրենքով պարտադիր ծառայության ժամկետը մնում է անփոփոխ.aysor.am


Զինծառայության մասին քննարկվող օրենքով պարտադիր ծառայության ժամկետը մնում է անփոփոխ.aysor.am

  • 23-10-2017 17:59:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

aysor.am. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով պարտադիր զինծառայության ժամկետը շարքային կազմի համար մնում է անփոփոխ՝ երկու տարի:
 
Ըստ քննարկվող օրենքի, պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ ծառայության ժամկետ է սահմանվում երեք տարի:
 
Դա վերաբերվում է այն զինծառայողներին, որոնք կընտրեն «Պատիվ ունեմ» ծրագիրը:
 
Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված անձիք պարտավորվում են.
 
– ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր (բացառությամբ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածը) մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին,
 
– ուսումնառության ավարտից հետո ՀՀ զինված ուժերում անցնել սպայական ծառայություն՝ 3 տարի ժամկետով, որպես դասակի հրամանատար մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է. ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:
 
Բացի այդ, առաջարկվող «Ես եմ» ծրագիրը ենթադրում է հետևյալը. այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:
 
Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով:
 
Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:
 
Զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play