Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը


Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

  • 23-10-2017 20:24:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
 
ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել «ԱԺ բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ, իսկ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ՝ փոփոխություն:
 
Խորհուրդը հաստատել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ազգային ժողովի խորհրդի կողմից սահմանվել են նաեւ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 4 ժամ, իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար՝ 3 ժամ տեւողություն:
 
ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 15, իսկ հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 39 հարց: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play