Իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում ուսումնական կենտրոն ստեղծելու հարցը


Իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում ուսումնական կենտրոն ստեղծելու հարցը

  • 24-10-2017 15:18:35   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է  իսպանական  «Գլոբալտեք» ընկերության պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես՝  Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը,  սառնարանային տնտեսությունների ստեղծմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր:
 
«Գլոբալտեք» ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են Հայաստանում ստեղծել ուսումնական կենտրոն, որտեղ տարեկան կարող են վերապատրաստվել ավելի քան 100 մասնագետներ` հմտանալով  գյուղոլորտի կառավարման և տեխնիկական հարցերում: Ուսումնական կենտրոնը կունենա նաև ջերմոցային տնտեսություն, ինտենսիվ այգի, հագեցած է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Իգնատի Առաքելյանը ողջունել է ընկերության նախաձեռնությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսության նախարարությունում առկա են   ուսումնական կենտրոն ստեղծելու համար անհրաժեշտ պայմաններ:
 
Նախարարի առաջարկով` իսպանական կողմը կուսումնասիրի ուսումնական կենտրոն ստեղծելու հնարավորությունները և Գյուղատնտեսության նախարարություն կներկայացնի առաջարկներ:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play